top of page

Ինչ ենք մենք առաջարկում

Մենք ձգտում ենք հնարավորինս շատ մարդկանց դեղորայք մատակարարել, հետևաբար, դեղատոմսով դեղեր ներմուծելուց բացի, մատակարարում ենք նաև հազվագյուտ հիվանդությունների (օրֆան) բուժման համար նախատեսված դեղեր։ Մենք մատակարարում ենք ինչպես մեծածախ դիստրիբյուտորներին, այնպես էլ անմիջապես դեղատների ցանցերին:

Լինելով դեղերի մեծածախ ներմուծող՝ մենք շատ լավ գիտենք տարածաշրջանային շուկան և ծանոթ ենք դեղագործական ապրանքների առևտրի բոլոր ասպեկտներին՝ սկսած անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստումից մինչև ԵԱՏՄ և ԱՊՀ բոլոր երկրներում գնագոյացմանը, ինչպես նաև դեղերի առաքման առանձնահատկություններին։

Հիվանդանոցներ և կլինիկաներ

«Մեդ-Տեխ» ընկերության աշխատակիցները պատրաստ են ձեզ մատուցել բոլոր անհրաժեշտ ծառայությունները։ Մենք առաջարկում ենք օրիգինալ և ժամանակակից դեղամիջոցների լայն տեսականի հիվանդանոցների համար: Արտադրողների հետ ուղիղ պայմանագրերը մեզ թույլ են տալիս ապահովել առավել բարենպաստ պայմաններ:

Ներկայումս մենք համագործակցում ենք երկրի կլինիկաների և հիվանդանոցների մեծ մասի հետ:

Եթե ցանկանում եք ավելին իմանալ, մեր փորձագետները կօգնեն ձեզ: 

Pipetting Samples and Test Tube

Դեղատների համար

Մենք մատակարարում ենք ուռուցքաբանական դեղեր, ՄԻԱՎ-ի բուժման և այլ ժամանակակից դեղամիջոցներ։ Մատակարարում ենք նաև հազվադեպ օրֆան դեղամիջոցներ։ Կապվեք մեզ հետ՝ մեր ծառայությունների մասին ավելին իմանալու համար:

bottom of page